top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Amanor-Atabekian-2022.jpg
JordiMaiz-AleksandrAtabekian-1.jpg

Նոր գիրք Ալեքսանդր Աթաբեկյանի մասին 

2 փետրվարի 2020 

​   Պրոֆեսոր Ժորդի Մաիսի «Ո՛չ ցարեր, ո՛չ սուլթաններ» գիրքը նվիրված է 1890-1925

թվականների Կովկասի քաղաքական շարժումներին: 19-20-րդ դարերի քաղաքական

գաղափարախոսությունների և շարժումների ստեղծման և տարածման գործընթացում

նշանակալի դերակատարություն են ունեցել ազնվական տոհմերի շառավիղները, որոնց

թվում էր նաև Ալեքսանդր Աթաբեկյանը՝ ծագումով Արցախի (Հայաստան) Ջրաբերդի

իշխանության տիրակալ Աթաբեկյանների հանրաճանաչ հայ իշխանական ​​տոհմից:

Ալեքսանդր Աթաբեկյանը ծնվել է 1868 թվականի փետրվարի 2-ին Շուշի քաղաքում

(ներկայիս Արցախի Հանրապետություն, Հայաստան) հայ արիստոկրատական

ընտանիքում: Իրական դպրոցն ավարտելուց հետո, 1889-1896 թվականներին սովորել է

Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետում, անդամակցել հայ սոցիալ-

դեմոկրատական ​​ Հնչակյան կուսակցությանը, բայց շուտով լքել է այն և դարձել անարխիստ: Ժնևում Աթաբեկյանը հրատարակել է անարխիստական ​​գրականություն հայերեն և ռուսերեն լեզուներով, ներառյալ հայկական Համայնք ամսագիրը: Աթաբեկյանը սերտորեն համագործակցել է բուլգարացի անարխիստ Ստոյանովի հետ, Լոնդոնում հանդիպել է անարխիզմի մեկ այլ գաղափարախոսի ՝ իշխան Պյոտր Կրոպոտկինին, որի հետ զբաղվել է քաղաքական գործունեությամբ և անարխիզմի տեսության զարգացումով:

   Պրոֆեսոր Մաիսի կողմից կատարված հետազոտական ​​աշխատանքը ընթերցողին ընկղմում է գրեթե անհայտ հայկական անարխիստական ​​շարժման հետաքրքրաշարժ պատմության մեջ և հայ, ռուսական, բուլգարական, ու ֆրանսիական անարխիստական շարժումների հարաբերությունների մեջ, այդպիսով բացահայտելով XX դարի սկզբի անարխիզմի բարդ կապը ազգային-ազատագրական շարժումների հետ: Հեղինակը ապացուցում է, որ Կովկասի անարխիստների փիլիսոփայությունն ու աշխարհայացքը մնացել է որպես կարևոր ժառանգություն` վերլուծելու ժամանակակից իրականությունը և նոր աշխարհ կառուցման տեսլականը: Այդ ժառանգությունը կարևոր մաս է կազմում արևմտյան աշխարհի վերնախավերի քաղաքական մշակույթի: Պրոֆեսոր Մաիսի գիրքը հրատարակվել է իսպաներեն և իտալերեն լեզուներով (իտալերեն հղումը): 

*             *             *

 

Un nuevo libro sobre Alexander Atabekian 

   El libro del profesor Jordi Maíz "Ni zares ni sultanes" está dedicado a los movimientos políticos en el Cáucaso entre 1890 y 1925. En la creación y proliferación de ideologías políticas y movimientos de los siglos XIX-XX, los miembros de algunas familias aristocráticas jugaron un papel importante; entre ellos Alexander Atabekian de la reputada familia armenia de los Atabekians, príncipes del Principado Jraberd en Artsakh-Karabakh (Armenia). Alexander Atabekian nació el 2 de febrero de 1868, en la ciudad de Shushi (la moderna República de Artsakh) en una familia aristocrática armenia. Después de graduarse de una escuela secundaria, estudió en la facultad de medicina de la Universidad de Ginebra durante 1889-1896, se convirtió en médico, se unió al Partido Socialdemócrata Hnchak de Armenia, pero pronto lo dejó y se convirtió en anarquista. En Ginebra, Atabekian publicó literatura anarquista en armenio y ruso, incluida la revista armenia "Hamaynq" (Համայնք, Comunidad). Atabekian trabajó en estrecha colaboración con el anarquista búlgaro Stoyanov, se reunió en Londres con otro ideólogo del anarquismo: el príncipe Piotr Kropotkin, con quien participó en actividades políticas y en el desarrollo de la teoría del anarquismo.

   La investigación del profesor Maíz sumerge al lector en la fascinante historia del movimiento anarquista armenio casi desconocido y sus relaciones con el anarquismo ruso, búlgaro y francés, y revela la complejidad de la relación del anarquismo de principios del siglo XX con los movimientos de liberación nacional. El autor da fe de que la filosofía y la visión de los anarquistas del Cáucaso nos ofrecen un legado impresionante para analizar la realidad moderna y la lucha por construir un mundo nuevo. Este patrimonio forma parte de la cultura política de las élites de lo que se conoce como el mundo occidental. El libro del profesor Maíz se ha publicado en español e italiano (enlace a la versión italiana).

*             *             *

A new book about Alexander Atabekian

   The book of Professor Jordi Maíz “Neither Tsars, nor Sultans” is devoted to the political movements in the Caucasus in 1890-1925. In the creation and proliferation of political ideologies and movements of the XIX-XX centuries, a significant role was played by members of aristocratic families; among them Alexander Atabekian from the reputable Armenian princely family of Atabekians, Lords of the Jraberd Principality in Artsakh-Karabakh (Armenia). Alexander Atabekian was born on 2 February 1868, in the city of Shushi (the modern Republic of Artsakh) into an aristocratic Armenian family. After graduating from high school, he studied at the medical faculty of the University of Geneva in 1889-1896, became a doctor, joined the Armenian Hnchak Social Democratic Party, but he soon left it and became an anarchist. In Geneva, Atabekian published anarchist literature in Armenian and Russian, including the Armenian magazine “Hamaynq” (Համայնք, Community). Atabekian worked closely with the Bulgarian anarchist Stoyanov, met in London with another ideologist of anarchism - Prince Pyotr Kropotkin, with whom he was engaged in political activities and in the development of the theory of anarchism.

   Professor Maiz’s research immerses the reader in the fascinating history of the almost unknown Armenian anarchist movement and its relations with Russian, Bulgarian, French anarchism, and reveals the complexity of the relationship of the early 20th century anarchism with the national liberation movements. The author attests that the philosophy and vision of the anarchists of the Caucasus offer us an impressive legacy to analyse modern reality and to the struggle for building a new world. This heritage is part of the political culture of the elites of what is known as the Western world. Professor Maíz's book was published in Spanish and Italian (link in Italian). 

*             *             *

Новая книга об Александре Атабекяне

   Книга профессора Жорди Маиса «Ни цари, ни султаны» посвящена политическим движениям Кавказа в 1890-1925 годов. В создании и распространении политических идеологий и движений XIX-XX веков заметную роль играли выходцы из аристократических родов, среди них Александр Атабекян из известной армянской княжеской фамилии Атабекянов, владык Джрабердского княжества в Арцахе-Карабахе (Армения). Александр Атабекян родился 2 февраля 1868 года в городе Шуши (современная Республика Арцах) в армянской аристократической семье. После окончания реального училища, он в 1889-1896 годах учился на медицинском факультете Женевского университета, вступил в армянскую социал-демократическую партию Гнчак, однако вскоре отошёл от неё и стал анархистом. В Женеве Атабекян издавал анархическую литературу на армянском и русском языках, в том числе армянский журнал «Амайнк» (Համայնք, Община). Атабекян тесно сотрудничал с болгарским анархистом Стояновым, встречался в Лондоне с другим идеологом анархизма – князем Петром Кропоткиным, с которым занимался политической деятельностью и разработкой теории анархизма.

   Исследовательская работа, проделанная профессором Маисом, погружает читателя в захватывающую историю почти неизвестного армянского анархистского движения и его отношений с русским, болгарским, французским анархизмом, и раскрывает сложные отношения анархизма начала двадцатого века с национально-освободительными движениями. Автор доказывает, что философия и мировоззрение анархистов Кавказа предлагют нам внушительное наследие для анализа современной реальность и борьбы за построение нового мира. Это наследие является частью политической культуры элит Западного мира. Книга профессора Маиса была издана на испанском и итальянском языках (ссылка на итальянскую версию).

Շնորհավո՜ր Հայ Ազնվականության Տոնը 
Happy Armenian Nobility Day!

Поздравляем с Днем Армянского Дворянства! 

HayAznwakanuteanTon.jpg

Արխիվային փաստաթուղթ Աթաբեկյան իշխանատան մասին 

 

19 սեպտեմբերի 2019 

   Մոսկվայի արխիվներից մեկում հայտնաբերվել է Աթաբեկյանների իշխանական տանը վերաբերվող արխիվային փաստաթուղթ: Այն կազմվել է Ռուսական Կայսերության օրոք Սենատի Նիշագիտական (Հերոլդիայի) Վարչության կողմից: Փաստաթղթի համարն է 108: Փաստաթուղթը դեռևս կարիք ունի ուսումնասիրման: 

Архивный документ о княжеском доме Атабекянов 

19 сентября 2019 

 

   В одном из московских архифов обнаружен документ относительно княжеского дома Атабекянов (Атабековых). Он был составлен Департаментом Герольдии Правительствующего Сената Российской Империи. Документ обозначен под номером 108. Изучение документа ещё предстоит. 

Atabekianneri-gortzy-delo-RusakanArxivum

Խոնարհում Նորին Արքայական Մեծութիւն Լեւոն Ե Լուսինեան արքայի շիրիմին 

 

16 ապրիլի 2019 

   2019 թ. ապրիլի 16-ին, Աթաբէկեան իշխանատան տոհմապետի տեղապահ իշխան Վրէժ Աթաբէկեանը այցելեց Փարիզի Սեն-Դենի արվարձանում գտնվող Ֆրանսիայի Թագավորական Դամբարան:  Այցը կրում էր մասնավոր բնույթ:   Հայտնի է, որ հիշյալ դամբարանում են զետեղված ֆրանսիական գրե թէ բոլոր միապետների շիրիմները, չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական հեղաշրջմանը հետեւած հեղափոխական ահաբեկչության ժամանակաշրջանում, դրանց մի մասը սրբապղծվեց հեղափոխական ամբոխի կողմից:  Սեն-Դենի դամբարանում, ի միջի այլոց ֆրանսիական թագավորների,  գտնվում է նաեւ Հայոց վերջին իշխող արքա՝ Լեւոն Ե Լուսինեանի տապանաքարը: 
   Իշխան Աթաբէկեանը կատարեց կարճատեւ արարողություն՝ Աթաբէկեան Իշխանական Տան անունից խոնարհվելով Հայոց Արքա Լեւոն Ե Լուսինեանի շիրիմին:  Ըստ ընդունված արարողակարգի, արտասանվեցին այլ հայ իշխանական տների տոհմանունները: 

20190416_114041 (2).jpg
20190416_114945 (2).jpg
20190416_112803 (2).jpg
20190416_131157 (2).jpg

Իշխան Վահագն Աթաբեկյան

 Երկրորդ Կղզին

Աթաբեկյանների պաշտոնական կայքը պատիվ ունի վերահրապարակելու դիվանագետ և բանաստեղծ, Հայքի Գրողների Միության անդամ իշխան Վահագն Աթաբեկյանի բանաստեղծություններից մեկը:

 

Գիշերն անցավ:

Ես արթնացա հաջորդ կողմում առավոտի,

Նախորոշված մի լաստանավ

Ինձ տարել էր հունով գետի

Այնտեղ, որտեղ անվերադարձ

ավարտվում են ցամաք ու գետ,

ու խարիսխվել ծովի մեջ բաց

բյուրեղացած իմ կղզու դեմ:

 

Այնտեղ արդար հայացքներին

Բեկված լույսի շողքը արդար

Գիր է դառնում ու մայրենի

Դառնամանուկ դեմքեր պայծառ,

նրանց ծնկներն իջնում հողին,

ու շուրթերը ձայն են տանում,

և շուրթերի մեջ ու հողի

հայերենն է անմահանում:

 

Ամրոցներից այնտեղ կանգուն

Լոկ քիվերն են հիմա արդեն,

Բայց բաբաններ են խորտակվում

Ավերակված քիվերի դեմ,

Այնտեղ կապույտ շուշաններին

ցող է դառնում ամեն արյուն,

ու շուշանի մեջ ու ցողի

Էրեխեքն են անմահանում:

 

Գիշերն անցավ:

Ես արթնացա հաջորդ կողմում առավոտի

Եվ անըսկիզբ հիշողության

Շեղբը դանդաղ իջավ սրտիս,

Իմ ափերին, իմ այտերին

Ձյունն էր հալվում մաքրամաքուր,

Ու ես՝ կղզուն հպված երիզ,

Հիշեցի ձեզ՝ մայր-ցամաքում:

 

Ասում եմ ձեզ՝ կդառնաք հող,

Մինչեւ հողը դառնա երկիր:

Ձեր սրտերին ամայացող

Ու մոխրացող ձեր ընկերքին

Կհպվեն պաղ տասներկու կող,

և՝ ի խնդիր կորած կյանքի

դուք կկանչեք շուշան ու ցող,

ու լոկ խշշոց կարձագանքի:

 

Շարքն ամբողջությամբ՝ Անդին 1, 2017 համարում

​​​​​

Աթաբեկեան Իշխանական Տան Երկրորդ Տոհմահավաքը

 

19 ապրիլի 2014

2014 թվի ապրիլի 19-ին, Երևանի Նարեկացի Արվեստի Միությունում կայցավ Աթաբեկյանների Բ Տոհմահավաքի հանդիսավոր արարողությունը: Տոհմահավաքին մասնակցում էին շուրջ 50 Աթաբեկյաններ՝ Երևանից, Արցախից, Տավուշից (սահմանամերձ Աչաջրից, Ծաղկավան-Մելիքգյուղից, Սարիգյուղից, Մովսեսից), ինչպես նաև Ռուսաստանաից, Կանադայից և Շվեյցարիայից:

 

Հավաքը ամենատարեց մասնակցի՝ 90-ամյա Նիկոլ Աթաբեկյանի հանձնարարությամբ վարեց 76-ամյա Հրաչ Աթաբեկյանը: Ակամայից հարց է առաջանում.

ովքե՞ր են Աթաբեկյանները

որտեղի՞ց են գալիս

և ո՞ւր են գնում

 

Առաջին հարցի պատասխանը՝ ինչպես իր ներածական խոսքում նշեց Հրաչ Աթաբեկյանը, պատկանում է հայկական իրականության ամենավստահելի և խորիմաց անհատականություններից մեկին՝ Րաֆֆուն: Իր «Խամսայի Մելիքությունները» հիմնարար աշխատության մեջ Րաֆֆին նշում է, որ Աթաբեկյանները՝ Արցախական աշխարհի Ջրաբերդի իշխանության մելիքները, հին հայկական ազնվական տոհմերի շարքին են պատկանում (տես՝ Րաֆֆի, Երկերի Ժողովածու, «Սովետական Գրող» հրատարակչություն, Երևան 1987, հատոր 9-րդ, էջ 562): Այնուհետև ելույթ ունեցավ Շվեյցարիայից հատուկ Տոհմահավաքի առիթով ժամանած Վրեժ Աթաբեկյանը: Նա անդրադարձավ Աթաբեկյանների ծագումնաբանության հարցերին, նշելով որ «մի շարք պատմական վավերագրեր անհերքելիորեն ապացուցում են, որ Աթաբեկյանները սերում են Խաչենի հզորագույն Հասան-Ջալալյան տոհմից» (հղելով պատմաբան Արտակ Մաղալյանի «Արցախի Մելիքությունները և Մելիքական տները XVII-XIX դդ.» առժեքավոր աշխատության Ջրաբերդի մեթիքությանը նվիրված գլուխը): Իսկ Հասան-Ջալալյաններն իրենց հերթին, սերում են Հայկազնունի-Սիսակյան-Առանշահիկ տոհմական շղթայից՝ վերցրած Խորենացու հայոց ազգաբանության մեջ, ինչպես նաև Կաղանկատվացու, Մակար Բարխուդարյանցի և Բագրատ Ուլուբաբյանի աշխատություններում: Համաձայն լիբանանահայ պատմագետ Գրիգոր Յազըճյանի դիտարկմանը, Հասան-Ջալալյաններն ու Աթաբեկյանները, որոնք իշխել են մինչև XIX դարի առաջին տասնամյակները, ապահովել են հայոց իշխանական համակարգի շարունակականությունը հայոց անվանադիր նահապետ Հայկի օրերեից (տես՝ «Ազգ» օրաթերթի 2008 թվի սեպտեմբերի 20 համարը, էջ Ե): Փառավոր տոհմական զագումնաբանությունը Աթաբեկյանները ընդունում են որպես պարտավորվածություն. այն է՝ հնարավորինս նպաստել Արցախի պետության, որպես հայոց միասնական պետականության անկապտելի մասի հետագա կայացմանն ու բարգավաճմանը, Արցախի մելիքների բարոյաարժեքային համակարգի, այդ թվում՝ պատվի, հավատարմության, վստահելիության, ազնվական խոսքին հաստատակամ լինելու, անշահախնդրության, սկզբունքայնության, ազնվության, Հայրենիքին անմնացորդ նվիրվելու որակների վերաարժևորման և երիտասարդ սերնդի մեջ սերմանելու համար:

 

Իր խոսքում, Վրեժ Աթաբեկյանը հիշատակեց Աթաբեկյանների երեք հնագույն և գեղեցիկ տոհմական ավանդապատում, որոնք հիշատակում էին տոհմի նահապետ իշխան Աթաբեկ Ջրաբերդցու համանուն բերդի կառուցումը Տրտու (Թարթառ) գետի ափին հանդիպակած սպիտակ արծվի ժայռի վրա դարսած քարերից, Կուսապատ ավանի անավարտ շինարարությունը (Աթաբեկը զոհվում է պատերազմում և իր կարուցած պարիսպը մնում է անավարտ. արցախահայ բարբառով Կուսապատ նշանակում է կիսատ պատ) և հետագայում Աթաբեկյան տոհմի յոթ եղբայրների Արցախից վերաբնակեցումը ներկայիս Տավուշում: Անկախ իրենց բուն պատմագիտական հավաստիությանը (մասնավորապես հայտնի է, որ Ջրաբերդ ամրոցը հիշատակվում է դեռևս 7-րդ դարում՝ այսինքը իշխան Աթաբեկի ժամանակաշրջանից ավելի շուտ), այս ավանդապատումները ունեն կարևոր ազգագրական առժեք, քանզի ևս մեկ անգամ ապացուցում են հայոց տոհամական և ազգային պատմական կապերը հայոց հինավուրց Արցախական աշխարհի հետ: Վրեժ Աթաբեկյանը նաև անրդարաձավ Աթաբեկյանների գենետիկային, ըստ որի տոհմի արական գենը պատկանում է R1b արիական (հնդևրոպական) հափլոխմբին, որը Հայաստանից (մասնավորապես Արցախից և Սյունիքից) բացի տարածված է հիմնականում արևմտաեվրոպական ազգերի (անգլիացիների, իռլանդացիների, Ֆրանսիացիների և իսպանացիների մոտ). այս հանգամանքն ինքնին պատասխան է այն հարցին, թե եվրոպական ազգերը որտեղ պետք է փնտրեն իրենց ակունքներն ու նախահայրենիքը:

 

Այնուհետև խոսքն անցավ պատմական գիտութունների թեկնածու, Հայաստանի Ազգային Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մաղալյանին, որը ներկայումս Արցախի մելիքական դարաշրջանի պատմության լավագույն մասնագետներից է և Աթաբեկյանների Տոհմահավաքին մասնակցում էր հատուկ հրավիրյալի կարգավիճակով: Արտակ Մաղալյանը նախ ներկայացրեց Աթաբեկյանների ծագումնաբանության բուն պատմագիտական ակունքները, հղումներ կատարելով անվանի պատմաբաններ Մակար Բարխուդարյանցի, Բագրատ Ուլուբաբյանի, Րաֆֆու, գերմանական ծագումով ռուս անվանի պատմաբան գեներալ Վասիլի Պոտտոյի և այլոց հետազոտությունների արդյունքները: Նա նաև հիշատակեց մի շարք այլ աղբյուրներ, որոնց շարքում էր նաև 1809 թ. դեկտեմբերի 20-ին Ամենայն Հայոց Կաթողիկոց Եփրեմի Ա Ձորագեղցու կոնդակը տրված Աթաբեկյնաններին: Առանձին խոսք գնաց նաև Ջրաբերդի վերջին իշխան Մելիք-Վանի Աթաբեկյանի սխրագործությունների Արցախի ազատագրական շարժման և 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմների ընթացքում: Մասնավորապես այդ պատերազմների ժամանակ էր, որ մելիք Վանի Աթաբեկյանը՝ իր դիվանագիտական հմտության շնորհիվ, փաստորեն փրկեց արցախահայությանը պարսկական կոտորածից: Արտակ Մաղալյանը նաև մասնավորեց Աթաբեկյանների հետագա սերունդների վաստակը, որոնց շարքում էին գեներալ Անդրեյ Աթաբեկյանը (Աթաբեկով), 1906 թվի Պետական Դումայի պատգամավոր Հովսեփ Աթաբեկյանը, բժիշկ և քաղաքական գործիչ Լևոն Աթաբեկյանը, Հայաստանի առաջին Հանրապետության կրթության նախարար Միքայել Աթաբեկյանը և այլ ականավոր գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ընդհուպ մինչ մերօրյա վաստակաշատ անձանց, այդ թվում Հայաստանի լավագույն քանոնահարուհի, Երևանի Կոնսերվատորիայի դասախոս Անժելա Աթաբեկյանը: Բացի Հայաստանից (ներառյալ Արցախը), այսօր Աթաբեկյանները ապրում են նաև Ֆրանսիայում (որտեղ, ի դեպ, նրանք գրանցված են ազնվական d’Atabekian ազգանունով), Ռուսաստանում, ԱՄՆում,  Կանադայում, Շվեյցարիայում, Վրաստանում, Ուկրաինայում և նույնիսկ հեռավոր Արգենտինայում:

 

Տոհմահավաքի հանդիսավոր մասի ավարտին ելույթ ունեցավ վաստակաշատ քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը:

 

Հանդիսավոր մասի ավարտից հետո կայացավ տոհմական ընդունելություն-ճաշկերույթ Երևանի Կովկաս ռեստորանում: Նիկոլ Աթաբեկյանը լիարժեքորեն ապրած տարիների պատկառելի բարձրությունից, ողջունեց իր կրտսեր զարմիկներին՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություններ, հորդորելով անխզելի կապ մայր հողի հետ, ինչպես նաև ազատ ու անկախ Երկիրը շենացնելու գործում համառություն, հաստատակամություն և խոր հավատ ապագայի հանդեպ: Ընդունելություն-ճաշկերույթն անցավ խորիմաստ բաժակաճառերով, ասումքով և երգով համեմված: Ըստ տոհմիկ ավանդույթի, Տոհմահավաքի վերջում ընտրվեց Աթաբեկյանների տոհմապետը:

 

Հիշեցնենք, որ Աթաբեկյանների Առաջին Տոհմահավաքը կայացել էր դեռևս հեռավոր 1983-ի հոկտեմբերի 8-ին Տավուշի (այն ժամանակներում՝ Իջևանի շրջանի) Մելիքգյուղում, որը 1946 թվին հերթական զոհը դարձավ կոմունիստական ապազգային կարգերի դասակարգային պայքարի սին գաղափարախոսությանը, վերանվանվելով դատարկահունչ և անդեմ «Ծաղկավան» անունով: Այժմ Տավուշի մարզում կա երկու Ծաղկավան՝ Ներքին և Վերին: Աթաբեկյանները հույս ունեն, որ գոնե անկախ ազգային պետականության պայմաններում Ներքին Ծաղկավանին կհաջողվի վերադարձնել իր պատմական Մելիքգյուղ անվանումը: 

ԿԱՐԴԱԼ

Տեքստ

ԿԱՐԴԱԼ

Տեքստ

ԿԱՐԴԱԼ

Տեքստ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արցախի հայ մելիքությունները
Армянские меликства Арцаха-Карабаха (Армения)
Armenian Meliqdoms of Artsakh-Karabakh (Armenia)

bottom of page