ԱԹԱԲԵԿՅԱՆ ՏՈՀՄԱՊԵՏԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
English version follows below
Բարի գալուստ Աթաբեկյան իշխանական տան պաշտոնական կայք: Սույն կայքի նպատակն է ծանոթացնել այցելուներին Ջրաբերդի իշխանության տիրակալների՝ Աթաբեկյան տոհմի պատմությանը, տոհմաբանությանը, ավանդույթներին և նվաճումներին, ինչպես նաև համախմբել ներկայումս Հայքում (ներառյալ Արցախում) և աշխարհի տարբեր երկրներում բնակվող Աթաբեկյաններին մեկ միասնական տոհմական կառույցի շուրջ:
Պատմաբան Րաֆֆու վկայությամբ, Աթաբեկյանները ներկայիս Հայքի հնագույն տիտղոսավոր ազնվական տոհմերից են: Մեր տոհմի հիմնադիրն էր Արցախ-Խաչենի գահերեց իշխան Հասան-Ջալալ Դոլայի տան շառավիղ Աթաբեկ III Ջրաբերդցին, ով XV դարում հիմնվեց Խաչենի իշխանության հյուսիս-արևելյան մասում՝ Տրտու և Չորտանձուտինջուր (Կուսապատ) գետերի հովտում: Համաձայն պատմիչների վկայություններին, Աթաբեկյան իշխանական տան արմատները - միջնորդավորված լինելով Հասան-Ջալալյանների, Վախթանգյանների, Առանշահիկների, Սյունիների և Գեղամյանների իշխանական տներով - ձգվում են մինչև Հայկ Նահապետն Հայոց:
Ինչպես որ (մեծն Խորենացուն մեջբերելով) «քաջերի սահմանը նրանց զենքն է», նույնպես էլ ազնվականների պատիվը՝ նրանց ծառայությունն է Հայրենիքին: Բարձր ազնվական ծագումը միայն պարտավորցնում է լինել ավելի բարեկիրթ, քաղաքավարի, սկզբունքային, պատասխանատու և, ամենից առաջ՝ անվերապահորեն հայրենասեր: Աթաբեկյան իշխանատունը բազում քաղաքական, ռազմական, գիտական և մշակութային գործիչներ է պարգևել մեր երկրին ու ազգին: Մեր տոհմի գերագույն իմաստն ու նպատակը եղել և մնում է՝ ծառայել Հայքին, հայ ժողովրդին և նպաստել ապագա միացյալ ու հզոր Մեծ Հայքի Արքայության վերահաստատմանը:
իշխան Հրաչ Աթաբեկյան
տեր Ջրաբերդի
տոհմապետ տանն Աթաբեկյանց
Welcome to the official website of the Princely House of Atabekians!
The purpose of this website is to familiarize the visitors with the history, genealogy, traditions and achievements of the Atabekian dynasty of Princes of Jraberd, as well as to consolidate the Atabekians residing in Armenia (including Artsakh-Karabakh) and other countries of the world around a dynastic organization. This site is predominantly in Armenian; you may use Google Chrome to translate it.
Historian Raffi noted that the Atabekians are one of the oldest titled noble families of modern Armenia. Our dynasty was founded by Prince Atabek III of Jraberd, one of the descendants of Crown Prince Hasan-Jalal Dola, Lord of Arcax-Xachen, who in the 15th century settled in the north-eastern part of the Principality of Khachen – in the valleys of the Chortandzutinjur ((Kusapat) and the Trtu rivers. According to the testimony of historians, the roots of the Princely House of Atabekian – through the Hasan-Jalalians, Vakhtangians, Arranshahiks, Syunis and Geghamians – reach Hayk Nahapet, the Patriarch of Armenians.
As “the boundaries of the braves are drawn by their weapons” (quoting great Xorenaci), so the nobleman’s honor is drawn by his service to the Fatherland. The high aristocratic origins is only compelling to be more courteous, polite, principled, responsible and, above all, unconditionally patriotic. The Princely House of Atabekians gave many political, military, scientific and cultural figures to our country and nation. The ultimate meaning and raison d'etat of our dynasty has been and continues to remain the same, i.e. to serve Armenia, the Armenian people and to contribute to the restoration of the united and powerful Kingdom of Great Armenia.
Prince Hrach Atabekian
Lord of Jraberd
Head of the House of Atabekians
Добро пожаловаь на официальную страницу Княжеского Дома Атабекянов!
Данный сайт создан с целью ознокомления посетителей с историей, генеалогией, традициями и достижениями княжеского дома Атабекянов, владык армянского Джрабердского княжества. Сайт также преследует цель объединения Атабекянов, проживающих в Армении (включая Арцах/Нагорный Карабах) и за ее пределеами, вокруг единой родовой организации.
Атабекяны являются одним из старинных титулованных дворянских родов современной Армении, о чем свидетельствовал историк Раффи. Основателем нашего рода был потомок венценосного князя Асана-Джалала Дола, правителя Арцаха-Хачена,- князь Атабек III Джрабердский, который в XV веке обосновался на северо-востоке Хаченского княжества - в долине рек Трту (Тартар) и Чортандзутинджур (Кусапат). По свидетельствам историков, посредством кровно-родственных связей с родами Асан-Джалалянов, Вахтангянов, Арраншахиков, Сюни, и Гехамянов, корни Атабекянов тянутся до Айка, Наапета-Прародителя Армян.
Великий Хоренаци писал, что "мерой героев является их оружие"; точно так же мерой благородства дворян является их служение Родине. Высокое аристократическое происхождение лишь обязывает быть более благопристойными, вежливыми, принципиальными, ответственными, честными, но прежде всего - безоговорочно патриотичными. Княжеский дом Атабекянов подарил нашей стране и нации множество политических, военных, научных и культурных деятелей. Высшей целью и raison d'etat нашего рода было и остается служение Армении, армянской нации и восстановление в будущем единого и мощного Царства Великой Армении.
князь Рач Атабекян
владыка Джраберда
родовладыка Дома Атабекянц
ՀԱՋՈՐԴԻՒ
ԾԱՆՈԹԱՆԱԼ
ԱՅՑԵԼԵԼ
ԿԱՐԴԱԼ
ՀԱՅՈՑ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Միացեք Հայոց միապետական շարժմանը
Արքա Տրդատ Գ
Կարդալ
Արքա Լեւոն Ա
Կարդալ